00:00:00

Էրդողանը կրկին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը

22:10, 08 հունիս 2022 Աշխարհ

Անկարան չի կարող հավանություն տալ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի մուտքին Հյուսիսատլանտյան դաշինք, քանի դեռ նրանք «աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ Անկարայում կայացած բանակցությունների արդյունքներով  կայացած համատեղ մամուլի ասուլիսում։  

«ՆԱՏՕ-ն անվտանգության կազմակերպություն է, ոչ թե ահաբեկչությանը աջակցող կազմակերպություն։ Քանի դեռ շվեդական պետական ​​հեռուստատեսությամբ հեռարձակվում են հարցազրույցներ ահաբեկիչների առաջնորդների հետ, մենք չենք կարող ողջունել այդ երկրի մուտքը ՆԱՏՕ։ Նույնը վերաբերում է Ֆինլանդիային»,- ասել է նա, փոխանցում է Anadolu-ն։ 

Նիկոլաս Մադուրոն, իր հերթին, նշել է, որ Թուրքիան «աշխարհաքաղաքական տեսանկյունից չափազանց կարեւոր դեր է խաղում աշխարհում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր