00:00:00

Հնդկաստանում ձերբակալել են իշխող կուսակցության ակտիվիստին՝ Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար

18:15, 08 հունիս 2022 Աշխարհ

Ոստիկանությունը ձերբակալել է Հնդկաստանի իշխող «Բհարաթիա ջանատա» կուսակցության (ՀԺԿ, Հնդկական ժողովրդական կուսակցություն) երիտասարդական թեւի անդամ Հարշիտ Սրիվաստավային՝ Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Հնդկաստանի Ռադիոն:

«Շրիվաստավան ձերբակալվել է Կանպուր քաղաքում (Ուտար Պրադեշ) Twitter-ում գրառումների համար: Ոստիկանությունն անմիջապես արձագանքել է դրանց եւ օրենքի հիման վրա խիստ միջոցներ է ձեռնարկել նրա նկատմամբ՝ միջկրոնական վեճերի եւ լարվածության աճը կանխելու համար»,- ռադիոն մեջբերում է իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։

Ուրբաթ Կանպուրում հինդուների եւ մուսուլմանների միջեւ տեղի ունեցած աղանդավորական բախումների ժամանակ ոստիկանությունը եւս 12 մասնակցի  էր ձերբակալել: Ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցել է 50-ը։

Բախումների պատճառն անցյալ շաբաթ ազգային հեռուստատեսությամբ բանավեճի ժամանակ ՀԺԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նիպուր Շարմայի կողմից Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցված վիվավորանքի հետ կապված սկանդալն էր: Նրա խոսքերն անմիջապես դժգոհության ալիք բարձրացրեցին բազմաթիվ մուսուլմանական պետությունների կողմից, այդ թվում՝ Հորդանանի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր