00:00:00

Թուրքիան ՌԴ-ից եւ ԱՄՆ-ից սպասում է Սիրիայի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարում. Չավուշօղլու

15:01, 08 հունիս 2022 Աշխարհ

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կկատարեն ավելի վաղ Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները Սիրիան ահաբեկիչներից մաքրելու վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում ռուսաստանցի պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք կողմ ենք Սիրիայի վերաբերյալ Աստանայի գործընթացի աշխատանքը շարունակելուն։ Մենք անհրաժեշտ ենք համարում քրդական բնակչությանն ահաբեկիչներից ազատելը, որոնք ներկա են երկրի հյուսիսում։ Արեւմտյան երկրները, առաջին հերթին ԱՄՆ-ը, աջակցում են այդ ահաբեկչական տարրերին Սիրիայի հյուսիսում։ Մենք ակնկալում ենք, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը կկատարեն այդ տարածքներն ահաբեկիչներից մաքրելու վերաբերյալ պայմանավորվածությունները»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր