00:00:00

Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին

00:32, 08 հունիս 2022 Աշխարհ

Թուրքիայի իշխանությունները կոչ են արել Հունաստանին դուրս բերել իր զինված ուժերը Էգեյան ծովի կղզիներից, հայտնում է Associated Press-ը։

«Կա պայմանավորվածություն, որը խախտում է Հունաստանը։ Եթե Հունաստանը չդադարեցնի այդ խախտումը, կղզիների ինքնիշխանության հարցը կդրվի քննարկման», - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերը մեջբերում է գործակալությունը։

Անցյալ շաբաթ Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան կհրաժարվի մի շարք կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանության անվերապահ ճանաչումից, եթե Աթենքը չդադարեցնի այնտեղ զենք տեղադրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր