00:00:00

Զելենսկին հաստատել է Պուտինի հետ բանակցելու իր պատրաստակամությունը

19:58, 07 հունիս 2022 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «հաղթանակի պետք է հասնել մարտի դաշտում», սակայն ինքը պատրաստ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղ բանակցությունների։

Այդ մասին նա հայտարարել է հունիսի 7-ին բրիտանական Financial Times թերթի կազմակերպած տեսակոնֆերանսում։ Հաղորդում է IZ.ru-ն։

Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում փակուղին լավագույն տարբերակը չէ Կիևի համար։

«Մեզ անհրաժեշտ է Արևմուտքի շարունակական հետաքրքրությունը, Արևմուտքի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը: Ուկրաինայի թիկունքում երբեք բանակցություններ չեն կարող լինել»,- մեկնաբանել է Զելենսկին մի շարք արևմտյան երկրների՝ առանց Կիևի մասնակցության հրադադարի  պայմանները կարգավորելու փորձերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր