00:00:00

Իրանցի գեներալը սպառնացել է իսրայելական երկու քաղաքները «հողին հավասարեցնել»

19:21, 07 հունիս 2022 Աշխարհ

Իրանի բանակի Ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Քյումարս Հեյդարին հայտարարել է, որ երկրի հարձակողական սպառազինությունը թույլ է տալիս «հողին հավասարեցնել» Իսրայելի Թել Ավիվ եւ Հայֆա քաղաքները:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը: «(Իրանի) հոգեւոր առաջնորդ (Ալի Խամենեիի) հրամանով թշնամու նվազագույն իսկ սխալի դեպքում մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- ասել է նա:

 

Հեյդարին նշել է, որ Իրանի սպառազինության մեջ գնվող անօդաչու օդուժի, ինչպես նաեւ արբանյակյին զորքերի հրթիռային սպառազինության գործողության հեռվությունը մեծացել է: «Նոր զենքի խելացի բաղադրիչի» բարձրացման հետ մեկտեղ զորքերի մարտական պատրաստությունն զգալիորեն աճել է՝ անխոհեմ ագրեսիային պատասխան տալու համար»: «Իրանի Իսլամական Հանրապետության հարձակողական եւ պաշտպանական նվաճումներն այսօր գրգռիչներ են մեր երկրի թշնամիների համար»,- նշել է գեներալը:

 

Նա վստահություն է հայտնել, որ «սիոնիստական վարչակարգի կողմից օկուպացված մուսուլմանական տարածքներն առաջիկա 25 տարում կվերադառնան իսլամական աշխարհ»: Իրանն ավանդաբար Իսրայելը համարում է հանրապետության գլխավոր թշնամին՝ ԱՄՆ-ի հետ մեկտեղ: Դիմակայությունը պայմանավորված է պաղեստինյան տարածքների նկատմամբ Թել Ավիվի քաղաքականությամբ, որտեղ շարունակվում է հրեական բնակավայրերի ընդլայնումը, իսկ վերջին մի քանի շաբաթներին կտրուկ սաստկացել է լարվածությունն արաբների եւ իսրայելացիների միջեւ եւ աճել հարձակումների եւ ուժային գործողությունների քանակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր