00:00:00

Հայտնաբերվել է 2 ինքնաձիգ, 2 ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ. Արցախի Ոստիկանապետն ամփոփել է իրականացված հատուկ միջոցառումների արդյունքները

09:03, 07 հունիս 2022 Իրավական

Ոստիկանության կողմից իրականացված հատուկ միջոցառումների արդյունքներն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Արցախի Հանրապետության Նախագահի Անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարականի համաձայն, մայիս-հունիս ամիսների ընթացքում ՆԳ նախարարության ոստիկանության կողմից կազմակերպվել և անց է կացվել հատուկ միջոցառումներ:

Այդ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի 738 իրավախախտում:

Դրանցից 43-ը՝ անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 108-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու, 1-ը՝ կեղծ համարանիշով տրանսպորտային միջոց վարելու դեպքեր են: Արձանագրվել է 586 հատ այլ վարչական իրավախախտումներ:

Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 129 տրանսպորտային միջոց:

Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է նաև որոշակի քանակությամբ զենք և ռազմամթերք.

Հայտնաբերվել է 2 ինքնաձիգ, 2 ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ, ողորկափող և ակոսափող հրացաններ և շրջանառությունն արգելված այլ իրեր:

Հայտնաբերվել է նաև թմրամիջոցների որոշակի քանակություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր