00:00:00

«Տարոնին կանչեք ստեղ». ակտիվիստները ներխուժեցին քաղաքապետարան (տեսանյութ)

17:30, 16 մայիս 2018

Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու տարածքում բողոքի ակցիա անող ակտիվիստները քիչ առաջ հատված ծառերը վերցնելով  մտան Երեւանի քաղաքապեըարանի շենք: Հավաքվածները վանկարկում են Տարոն հեռացիր: Ներսում իրավիճակը լարված է: Ակտիվիստները բարձրացան երրորդ հարկ, որտեղ տեղակայված է Մարգարյանի աշխատասենյակը: Ոստիկաները թույլ չեն տալիս: Այնտեղ է Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Վերջինս արգելում է քաղաքացիներին առաջ գնալ: Իրավիճակը քաղաքապետարանի շենքում լարված է: Քաշքշուկներ տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների եւ քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ: Վիճաբանություն տեղի ունեցավ Արթուր Գեւորգյանի եւ ակտիվիստներից մեկի միջեւ: https://www.youtube.com/watch?v=C6G4SC62zKo&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր