Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով աշխարհում աճում է հոգնածությունը և արդյունքում Կիևին համոզում են իր համար անբարենպաստ համաձայնութոյւնների Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բոլորն ուզում են մեզ մի փոքր մղել դեպի ինչ-որ արդյունքի, որը հաստատ մեզ ձեռնտու չէ, բայց ձեռնտու է որոշ կողմերին, որոնք ունեն իրենց շահերը։ Իսկ շահերը տարբեր են՝ և՛ ֆինանսական, և՛ քաղաքական»,- ասել է նա։