00:00:00

Չի կարելի բացառել, որ ՀԱՊԿ խաղաղապահները պահանջված կլինեն Դոնբասում. Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ

14:28, 06 հունիս 2022 Աշխարհ

ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը կարծում է, որ չի կարելի բացառել ապագայում  ՀԱՊԿ երկրներից խաղաղապահների պահանջը Ուկրաինայի «ազատագրված» տարածքներում, ինչպես նաև այսպես կոչված «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում», գրում է ՏԱՍՍ-ը:

«Չի կարելի բացառել, որ ՀԱՊԿ երկրներից խաղաղապահները պահանջված կլինեն Ուկրաինայի ազատագրված տարածքներում, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, քանի որ մենք դժվար թե համաձայնվենք, որ ՆԱՏՕ-ի որևէ երկիր փորձի խաղաղապահների քողի տակ այնտեղ մտնել, չնայած այս թեման մեկ-երկու անգամ չէ, որ դաշտ է շպրտվել մեր նախկին արևմտյան գործընկերների կողմից», - ասել է նա երկուշաբթի Երևանում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր