Նիգերիայում առնվազն 50 մարդ է զոհվել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Սուրբ Ֆրանցիսկոս կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած պայթյունի արդյունքում։ Այս մասին հայտնում է This Day թերթը։
Ենթադրաբար, ահաբեկիչները ռումբ են պայթեցրել ու կրակել հոգևորականների վրա։ Այդ ժամանակ եղել են բազմաթիվ հավատացյալներ։ Նրանցից շատերը վիրավորվել են։
Համացանցում կադրեր են հրապարակվել, որոնցում ականատեսը ֆիքսել է պայթյունի վայրը։
Նիգերիայի իշխանությունները զոհերի և տուժածների մասին պաշտոնական տվյալներ դեռ չեն հրապարակել։