Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալության 70-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ համացանցի օգտատերերը նացիստական սիմվոլ են նկատել։ Շքերթի ժամանակ հարթակներից մեկի վրա պատկերված է եղել «սև արև», որն օգտագործվել է նացիստական Գերմանիայում։ Այս մասին գրում է Mirror-ը։
Նման սիմվոլների ի հայտ գալը, որոնք այսօր կարելի է տեսնել ուկրաինական «Ազով» ազգային գումարտակի ներկայացուցիչների շրջանում, մեծապես զայրացրել է բրիտանացիներին, ովքեր բացատրություն են պահանջել։ Օգտատերերը խոստովանել են, որ դա կարող է սխալմունք լինել։