00:00:00

Որսագողություն՝ Խոսրովի անտառում. առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված «Բեզուարյան» այծ

05:45, 06 հունիս 2022 Իրավական

Ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցած որսագողության փաստով։

Ըստ shamshyan.com-ի՝ այդ օրը ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Մանուկ Մ․-ից, որը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմանում, «Խոսրով անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի աջ հատվածում՝ «Արփա-Սևան» ամբարտակի հարևանությամբ անցնող ջրատար առվի մեջ, նկատել է «Բեզուարյան» այծ տեսակի սատկած կենդանի՝ վնասվածքներով:  

Ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ստեփանյանի գլխավորությամբ:  

Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանություն ահազանգած Մանուկ Մ.-ն աշխատում է «Վայրի բնություն և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամում»: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր