Ադրբեջանում՝ Շեկի քաղաքում, ավտոբուսն ընկել է ձորը. Ավտոբուսում եղել է 16 դպրոցական, ինչպես նաև 6 ծնող և ուսուցիչ։ Այժմ բոլոր տուժածները տեղափոխվել են կենտրոնական շրջանային հիվանդանոց։
«Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, վթարի պահին ավտոբուսում եղել է 22 մարդ. բացի վարորդից»,-ասված է հրապարակման մեջ։