|
Ադրբեջանի կողմից բռնազավթված Քարվաճառի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ Ադրբեջանի ՊՆ N-րդ զորամասի զինծառայող Սաիդ Մազահիր օղլու Աբդուլլազադեն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։ Այս մասին հայտնում է APA-ն: Զինդատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը և դին, առգրավել որպես իրեղեն ապացույց կարևոր Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդելը), հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։ |