Թուրքիայի բնակչության ավելի քան 70 տոկոսը կցանկանար ապրել ժողովրդավարական եւ աշխարհիկ երկրում։ Այս մասին ասվում է թուրքական առաջատար MetroPOLL ընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման մեջ։
Հարցվածների 72,9 տոկոսն ասել է, որ կցանկանար ապրել «աշխարհիկ դեմոկրատական» երկրում, համաձայն MetroPOLL-ի «Turkey Pulse» 2022 թվականի մայիսի հարցման, որը հրապարակել է գործադիր տնօրեն Օզեր Սենկարը Twitter-ում։
2018 թվականին երկիրը ներմուծել է նախագահական համակարգ, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին տվել է մեծապես ընդլայնված գործադիր լիազորություններ՝ համազգային հանրաքվեից հետո, որը խաթարվել է ընդդիմության մեղադրանքներով։
MetroPOLL-ի հարցումը ցույց է տվել, որ Էրդողանի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության կողմնակիցների ավելի քան 57 տոսկոսը եւ նրա դաշնակցի՝ ազգայնական Շարժում կուսակցության կողմնակիցների ավելի քան 74 -ը նույնպես կցանկանային ապրել ժողովրդավարական եւ աշխարհիկ Թուրքիայում։
Հարցվածների մոտ 8 տոկոսը չի պատասխանել այս հարցին, հայտնում է MetroPOLL-ը։
Freedom House-ը Թուրքիային «անազատ» է անվանել «Ազատությունն աշխարհում 2021» զեկույցում, որը երկրներին դասակարգում է մի շարք չափանիշներով, ներառյալ քաղաքական բազմակարծությունը եւ օրենքի գերակայությունը: