Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Նիկոլաևի շրջանի Կամենկա բնակավայրի տարածքում մեկ օրում երկու ուկրաինական «Bayraktar TB2» ԱԹՍ են խոցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Ընդհանուր առմամբ, այս ընթացքում ռուս զինվորականները 17 ԱԹՍ են ոչնչացրել։