ԱՄՆ-ում Աֆրիկյան միության նախագահ, Սենեգալի առաջնորդ Մակի Սալի Մոսկվա ժամանելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիվանագիտական հաղթանակն է անվանել։ Այս մասին CNN-ի եթերում ասել է թղթակից Դեյվիդ Մաքենզին։
«Աֆրիկյան մի քանի երկրներ հացահատիկի, արևածաղկի ձեթի և պարարտանյութերի ներկրման մեծ կախվածություն ունեն թե՛ Ուկրաինայից, թե՛ Ռուսաստանից»,-ասել է լրագրողը։
Նա նշել է, որ Աֆրիկայի վերաբերմունքն ուկրաինական հակամարտության նկատմամբ ամենևին էլ նույնը չէ, ինչպես Արևմուտքը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մայրցամաքի շատ պետություններ չեն աջակցել ՄԱԿ-ի բանաձևին, որը դատապարտում է Մոսկվային, որը ևս կարելի է անվանել Պուտինի դիվանագիտական հաղթանակ։
Միաժամանակ նա խոսել է մայրցամաքում պարենային հնարավոր ճգնաժամի մասին։