00:00:00

Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նաև կարկուտ

10:48, 04 հունիս 2022 Աշխարհ

Հանրապետության տարածքում հունիսի 4-9-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 4-ի և 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր