Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ, պատռելով շրջափակող պաստառները, մտել են Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու տարածք, որտեղ շինարարություն է ընթանում: Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ գործող այգի եկան Երեւանի քաղաքապետարանից ներկայացուցիչներ: Այնտեղ է նաեւ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը եւ գլխավոր ճարտարապետը: Նա նշեց, որ ճարտարապետները կուսումնասիրեն խնդիրը: Ի պատասխան ակտիվիստները հայտնեցին, որ այգին ոչնչացնողները պետք է դատվեն: «Այս բարբարոսության հեղինակները պետք է պատժվեն»,- ասաց ցուցարարներից մեկը: Ի պատասխան Օհանյանը հարցադրում արեց, թե 10 հոգու պահանջի համար, մեկ միլիոնից ավելի կարծիքներին: Կողմերի միջեւ լեզվակռիվ սկսվեց: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդարտության կոչ էին անում: Գլխավոր ճարտարապետը չկարողացավ կոնկրետ նշել, թե քանի ծառ է հատվել: Ակտիվիստերից մեկը ընդհատեց Օհանյանին: Վերջինս խնդրեց թույլ տալ խոսքն ավարտել: «Բարբաջանք է»,- արձագանքեց ցուցարարը: Օհանյանը հորդորեց չվիրավորել:
Հարցին, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղյակ է արդյո՞ք, թե ինչ իրավիճակ է այգում, Դավիթ Օհանյանը փորձեց շրջանցել: Լրագրողը հարցը կրկնեց, որից հետո խոսքը ծառերի հատման մասին է: Ի պատասխան փոխքաղաքապետը նշեց, թե չգիտի:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն և որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին: