00:00:00

Նիկոլ Փաշինյանի պատգամավորական մանդատը տրվեց Ալեն Սիմոնյանին, ՀՀԿ-ական Գրիգոր Ավալյանի մանդատը՝ Հակոբ Հակոբյանին

17:00, 16 մայիս 2018

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գումարվեց նիստ, որի օրակարգում էր Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցն ու  Ազգային ժողովի պատգամավորի մանդատ տրամադրելու մասին արձանագրությունների կազմում: Արդյունքու, դադարեցվեցին Նիկոլ Փաշինյանի պատգամավորական լիազորությունները, նրա մանդատը կհասնի «Ելք» դաշինքի ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ալեն Սիմոնյանին։ Դադարեցվեցին նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները։ Նրա մանդատը տրվեց ՀՀԿ-ական Հակոբ Գառնիկի Հակոբյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր