00:00:00

Վնասվածքների ծանրության պատճառը զինամթերքի ժամկետանց լինելն է

21:05, 03 հունիս 2022 Իրավական

Ստացածս տեղեկությունների համաձայն ոստիկանության կողմից այսօր հատուկ միջոցներ են կիրառել ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1032 (Դավիթաշենի զորամասի) և թիվ 1033 զորամասի (Արգավանդ) հատուկ միջոցներ կիրառող վաշտի անձակազմից։

Ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է, իսկ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է։ Այս հատուկ միջոցը կարող է կիրառվել միայն նման մարտական լրակազմի հաշվեկշռում առկա քանակից և բացառապես ՀՀ ոստիկանապետի գրավոր հրամանով կամ ցուցումով, կրկնում եմ, բացառապես գրավոր:


Ըստ մասնագետների վկայությունների քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է:

Ժամկետանց լինելու հանգամանքը հնարավոր է ստուգել միայն կրակված արկի պարկուճի զննությամբ, որի հնարավորությունն այս պահին ունի միայն ոստիկանությունը: Ամենևին պատահական չէ այն հանգամանքը, որ տեսանյութերից մեկում հստակ երևում է, որ ոստիկանության ծառայողը հատուկ խնամքով վերցնում է կրակված արկի պարկուճը, որպեսզի հնարավոր չլինի հետագայում զննությամբ ստուգել նշված հանգամանքը:


Ոստիկանությունը պարտավոր է մանրամասն քննությամբ, հանրության համար ստուգելու հնարավորությամբ պատասխանել այս հարցին:

Այսպիսով, անրաժեշտ եմ համարում՝

1) մինչև առավոտյան ժամը 10:00-ն հանրությանը տեսանելի և վստահելի եղանակով անկախ փորձագետներին տրամադրել այսօր կրակված արկերի պարկուճները, որպեսզի հնարավոր լինի ստուգել դրանց պիտանելիության ժամկետը: Դրանից ուշ ներկայացնելը կառաջացնի կասկածներ, որ բերվել են այլ վայրից և կապ չունեն իրականում կրակվածների հետ:

2) Հանրության համար վստահելի եղանակով ներկայացնել արկերը կրակելու ոստիկանապետի հրամանը: Այդ հրամանը զորքերին հասցնելու եղանակը: Ըստ հավաստի տեղեկությունների մինչ այս պահը այդպիսի հրաման ոստիկանության զորքերում չի ստացվել:

Քրեադատավարական ընթացակարգով պարզել՝

1) ինչու է ոստիկանության զորամասերում պահվում ժամկետանց զինամթերք (հատուկ միջոցներ), դրանք, օրենքի համաձայն, ժամկետն անցնելու պահից պետք է անհապաղ ոչնչացվեն: 

2) Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ, որի կիրառումը թույլատրելի է բացառապես ոստիկանապետի գրավոր հրամանով:

3) Ստուգել ոստիկանության զորքերի բոլոր պահեստները և հայտնաբերել ժամկետանց ամբողջ զինամթերքն ու հատուկ միջոցները, որոնք պահվում են մինչև հիմա:

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայան

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր