Կառավարական ամառանոցի մոտ քիչ առաջ հրմշտոց, ապա բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք երթով շարժվում էին դեպի Ազգային ժողով։ Ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ավելի վաղ մոտ երկու ժամ շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, և իմանալուց հետո, որ վարչապետը շենքում չեն եկել էին Կառավարական ամառանոցի մոտ, որտեղ փամփերսներ էին թողել մուտքի մոտ՝ հայտարարելով, որ քանի որ վարչապետը վախենում է իրենցից, դրանք նրան պետք կգան։