00:00:00

Երեւանի փաստացի եկամուտները 2021-ին կազմել են 81 մլրդ 729 մլն դրամ. Հրաչյա Սարգսյան

20:16, 03 հունիս 2022 Քաղաքականություն

Երեւանի փաստացի եկամուտները 2021 թ. կազմել են 81 մլրդ 729 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 3-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ընդ որում, մայրաքաղաքի ճշտված բյուջեն շուրջ 85 մլրդ 801 մլն դրամ է կազմել: «Արդյունավետությունը՝ 95.3 տոկոս»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով հասարակական տրանսպորտի խնդրին՝ Երեւանի քաղաքապետը, մասնավորապես, նշեց, որ նախորդ տարի ձեռք է բերվել 8.6 մետրանոց 211 ավտոբուս։ Սակայն մոտ ապագայում դրանց թիվը կավելանա։ «Մեկ ամիս առաջ 87 12 մետրանոց ավտոբուսի գնման պայմանագիր էր կնքվել»,- ասաց քաղաքապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր