00:00:00

Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ համագործակցությունը․ Ռուբեն Ռուբինյան

19:46, 03 հունիս 2022 Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ համագործակցությունը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 3-ին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ռուբեն  Ռուբինյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները: Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է` նպաստելու գործընթացի առաջմղմանը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, կարեւորել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր