00:00:00

Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 թպրոցում Վերջին զանգի միջոցառման ընթացքում բարձրացվեցին Հայաստանի ու Արցախի դրոշները

15:58, 03 հունիս 2022 Քաղաքականություն

Վերջին զանգն այսօր հնչեց նաև Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ  189 ավագ դպրոցում։ Ավարտական 5 դասարանի 112  աշակերտ հրաժեշտ տվեց սիրելի դպրոցին։ Հասկանալի ու բնական է այն հուզմունքը, որ ապրում են այսօր նրանք՝ հրաժեշտ տալով ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին: Սակայն դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ, հրաշալի խորհուրդ ևս՝ նրանց  առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ:  Դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանը MegaNews.am-ի  թղթակցի հետ զրույցում նշեց՝  Վերջին զանգին նվիրված միջոցառումը բարձր մակարդակով է անցկացվել։   «Դպրոցում բարձր, տոնական տրամադրություն է տիրում։ Այս տարին ինձ համար  ավելի յուրահատուկ էր, իմ դուստրը ևս ավարտեց դպրոցը։  Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած իրենց հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն նրանց սեփական ունակություններն ու ձիրքերը ի սպաս դնելու երկրի և ժողովրդի հետագա բարգավաճմանը՝ իբրև մեր պետության արժանավոր քաղաքացիներ: Բոլոր շրջանավարտներին կանաչ ճանապարհ եմ մաղթում՝ դեպի նոր ու լուսավոր աշխարհ», — նշեց դպրոցի տնօրենը։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո դպրոցում անցկացվող բոլոր միջոցառումները բովանդակային առումով որոշակիորեն փոխվել են։ Պատերազմն ամեն տեղ իր ցավոք դրոշմը թողեց, բոլոր միջոցառումների ընթացքում միշտ հիշում են մեր քաջերին ու նրանց գործած հերոսությունները։ Հանուն հայրենիքի նահատակված քաջերի շարքում կային նաև նրանք, ովքեր սովորել էին 112 դպրոցում․ աշակերտները միշտ հիշում են նրանց լուսե անունները։ Վերջին զանգին նվիրված միջոցառումը ևս բացառություն չէր, մեր քաջերին նվիրված հատված կար։ Այդ ընթացքում բարձրացվեցին հայկական երկու պետությունների՝ Հայաստանի ու Արցախի դրոշները։ Արցախյան 44-օրյա պատերազմից ու տեղահանությունից հետո 189 ավագ դպրոցն իր գիրկն էր ընդունել  արցախցի աշակերտների։ Նրանցից մեկը բեմից շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրենին՝ տիկին Դավթյանին ու բոլոր  ուսուցիչներին՝ իրենց ջերմորեն ընդունելու ու սեր տալու համար։


Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր