00:00:00

Պատերազմից գրեթե 2 տարի անց հայ սահմանապահը դեռ վրանային խղճուկ պայմաններում է մնում

13:53, 03 հունիս 2022 Քաղաքականություն

Պատերազմի ավարտից շուրջ 2 տարի անց եռակի ավելացած սահմանային  բնագծերը, պարզվում է, վերահսկվում են ոչ լիարժեք անվտանգ պայմաններում, որոշ հատվածներում սահմանապահ զորքը տեղակայված է ոչ թե շենքերում, այլ խղճուկ վրանային պայմաններում:  Yerevan.Today-ը մշտապես զգուշորեն է լուսաբանում Հայաստանի անվտանգային խնդիրների մասին տեղեկությունները, բայց և հաշվի առնելով սահմանային գյուղերի բնակիչների խաղաղ ու անվտանգ կյանքի իրավունքը՝ ստիպված է փաստերով հրապարակել, որ հայկական սուվերեն տարածք ներխուժած թշնամու զորքին դիմակայող  մեր սահմանապահների հանդեպ թերևս անփույթ ու անպատասխանատու  վերաբերմունք է դրսևորում կառավարությունը, վրանային կացարաններ՝ մինչդեռ ՊՆ-ն ու ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանջնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անվտանգ պայմանների ու ամրաշինական աշխատանքների մասին էր անընդհատ պատմում իր հարցազրույցներում՝ վստահեցնելով, որ  հայկական զինուժի տեղակայման համար ստեղծված են պատշաճ պայմաններ:

Ստացվում է՝ ֆեյք խաղաղության դարաշրջան բացողները նորմալ են համարում թշնամու դիտակետի տակ վրանների առկայությունը, դրա համար էլ պարբերաբար զոհեր ու գերեվարումներ են լինում, ու պատերազմից 1 տարի և 7 ամիս անց բանակը դեռ բավարար չեն զինել, հակառակը՝ ամրաշինական աշխատանքների, անվտանգ կացարանների ստեղծման  համար ֆինանսները մի գուցե խնայվում են բանակում «Արտ լանչի» աղցանների տեսկանու ու ելակի տենդերների համար:

Հիշեցնենք, օրերս ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը սոցցանցում հրապարակել էր: Ներքին Հանդ գյուղի տարածքը զավթած թշնամու նոր հենակետի լուսանկարը և մի քանի հարյուր մետրի վրա տեղակայած մեր վրանային «ճամբարը»,  որն ուղիղ թշնամու խոցման նշանառության տակ էր: Թուրքագետը տարակուսանքով հարց էր բարձրացրել. «Արդյո՞ք մեր պետության  փաստացի սահմանի հանդեպ նման վերաբերմունքը կանաչ լույս չէ Ադրբեջանին՝ շարունակելու զավթել  ՀՀ ինքնիշխան տարածքը և սպանել մեր զինծառայողներին»:

Սյուզի Բադոյան                                         

No description available.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր