Ազգային ժողովում այսօր ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ արտահերթ նիստ է նշանկվել: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ շենք չի մտնի:
Այդ մասին Irakanum․am-ի հետ զրույցում ասաց «Հայերնիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Պարոն Վանեցյանը նիստին չի մասնակցի, բայց նա ԱԺ շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին կլինի»,-նշեց Հակոբյանը:
Նշենք, որ արտահերթ նիստը նախատեսված է ժամը 16:00։