00:00:00

Տեսակի կռիվ. իշխանության վախերը սփոփող սպասարկուները

00:43, 03 հունիս 2022 Քաղաքականություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի բավարարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Խաչատրյանը մեղադրվում է կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ընդ որում, հիմնավոր կասկածը հաստատող միակ տվյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ (բոլորիս հայտնի Ջհանգիրյանի գործով) ամրագրված իմպերատիվ պահանջների ուղղակի խախտմամբ ոստիկանության երեք օպերլիազորներից վերցված ցուցմունքն է: Այսքանով զավեշտը չի ավարտվում:

Խաչատրյանի փաստաբանները նշում են, որ Քննչական կոմիտեն կասկածանքն ամբողջական չի պարզաբանել անհրաժեշտ հիմքերի ներկայացմամբ, ինչպես նախատեսված է ՄԻԵԴ նորմատիվ բազայով: Ըստ էության, կասկածանքը սկսում ու ավարտվում է նրանով, որ ըստ քննչական մարմնի, Խաչատրյանը բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողի նկատմամբ, սակայն, թե ինչ տիպի բռնություն է դա եղել և ուր է այդ բռնության «զոհ» ոստիկանը ՝ քննությունը իրականացնող մարմինները դժվարանում են պարզաբանել:

Որպեսզի Տիգրան Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը առավել ազդեցիկ թվա և այդքան ցցուն կերպով չնմանվի քաղաքական պատվերի (ինչպիսին իրականում հանդիսանում է) ՝ իր մանկահասակ որդու ծննդյան օրը նույն մեղադրանքով կալանավորվեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, ըստ իր փաստաբանի՝ կրկին ոստիկանության նույն ծառայողների սուտ մատնության հիման վրա:

Համացանցում, բաց աղբյուրներում առկա բոլոր տեսանյութերը փաստում են,, որ ոչ Տիգրան Խաչատրյանը, ոչ էլ Հայկ Սարգսյանը չեն կատարել այն հանցանքները, որոնցում նրանց մեղավոր է ճանաչել դատարանը:

Ընդհանուր առմամբ Երևանի փողոցներում վերջին մեկ ամսում կատարվող զարգացումները չեն դիտարկվում որպես իշխանության ձգտման պրոցեսներ։ Տեղի է ունենում տեսակի «կռիվ», պարզ ասած սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունք վաստակելու։ Հենց այս գլխավոր նպատակն էլ փողոց էր հանել, այսօր արդեն իշխանությունների ձեռքին խամաճիկ դարձած դատավորների մուրճի հարվածով կալանավորված Հայկ Սարգսյանն ու Տիգրան Խաչատրյանը։ Ընդ որում ակհայտ է, որ այս կալանավորմամբ իշխանությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի մանր վրեժխնդրությամբ է զբաղված։ Նրանք շատ քաջ գիտակցում են, որ Հայաստանն ու Արցախը հասցրել են կործանման եզրին, այնչափ, որ հայրենիքի փրկության համար պայքարում են մեր երկրում ազդեցիկ հեղինակություն ունեցող պաշտոնյաների զավակները, որոնք ի տարբերություն գործող իշխանության տարբեր ներկայացուցիչների ու նրանց հարազատների սիրում են իրենց հայրենիքը, մնում են հայրենիքում ու պայքարում այդ հայրենիքի համար։

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ և Խաչատրյանը և Սարգսյանը երկրի համար բախտորոշ այս ժամանակահատվածում կարող էին անհոգ ապրել Հայաստանից դուրս, բայց ոչ իրենց համար թանկ է հայկական երկու պետությունները։ Հենց այս հանգամանքն էլ զայրացնում է օրվա  իշխանությանը։ Նրանք բացառապես բառերով ու լուսանկարներով են սիրում հայրենիքը,  նույն կերպ, ինչպես իրենց առաջնորդը։ Այս պայքարն հաջողելու է, քանի որ զոհասեղանին ոչ թե իշխանության ձգտումն է, այլ հայրենիքը։ Իսկ հանուն հայրենիքի փողոց դուրս եկած մարդուն, դժվար է վախեցնել ու մեկուսացնել, անգամ նրան շինծու քրեական գործերով ժամանակավոր կալանավայր ուղարկելով։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր