00:00:00

Բացի հիփոթեքով գնած իմ բնակարանից, ես որեւէ անշարժ գույք ձեռք չեմ բերել. ասում են՝ «Գոլդեն Փելես»-ն էլ է իմը. Պետրոսյան

18:58, 02 հունիս 2022 Քաղաքականություն

Որեւէ անշարժ գույք, բացառությամբ հիպոթեքով ձեռք բերված իմ բնակարանի, ես ձեռք չեմ բերել որեւէ տեղ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր մարզպետ եղած ժամանակ ինքը ձեռք է բերել որեւէ շինություն, հողատարածք կամ բնակարան:

Դիտարկմանը, որ տեղեկություններ կան, որ Արզական համայնքում է գույք ձեռք բերել, նա արձագանքեց. «Դե տեղեկություն կար, որ «Գոլդեն Փելես»-ն էլ է իմը, «Ծիրանի» ռեստորանն էլ է իմը: Խնդրում եմ՝ դեղին մամուլին հում մի արելք: Ես պաշտոնապես հերքել եմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր