00:00:00

Արայիկ Հարությունյանը պետք է շատ հստակ փոխանցի Փաշինյանին, որ իրավունք չունի երկիրը տանելու նոր զիջումների․ Իշխան Սաղաթելյան

16:55, 02 հունիս 2022 Քաղաքականություն

Արցախի նախագահը ՀՀ վարչապետի աթոռին նստած անձի հետ քննակելու օրակարգ ունի։ Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

 

«Բայց դա պետք է լինի Արցախի պաշտպանության օրակարգը, Արցախը հայկական պահելու օրակարգը։ Եթե Արայիկ Հարությունյանն ունի այդ համարձակությունը՝ պաշտպանելու Արցախի ժողովրդին, շահերը, պետք է շատ հստակ փոխանցի Փաշինյանին, որ իրավունք չունի, մանդատ չունի երկիրը տանելու նոր զիջումների, իրավունք չունի հայտարարություն անել, որով Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում։ Եթե Արայիկ Հարությունյանը խոսելու է այդ թեմաների մասին, լավ է, բայց ես հույս չունեմ»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր