Հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Դա է եղել պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի»,- ավելացրեց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը նշեց, որ սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում.
«Մենք կքննարկենք, և, հուսով եմ՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն»,- եզրափակեց Գրիգորյանը։