Դիմադրության շարժման անդամ Վահագ Կարաղամանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորեւ
Վաղվա հանրահավաքին շատերի մասնակցությունը անչափ կարևոր է և այն մարդիկ ովքեր դեռ չեն կողմնորոշվել՝ անհրաժեշտ է գիտակցեն մի բան՝ կամ Հայաստանը կունենա ուրիշ ղեկավար կամ Հայաստանն ու Արցախը չեն լինի:
Կանգնած ենք պետականության կորստի վտանգի առաջ: Կանգնած ենք ցեղասպանության վտանգի առաջ:
Ուշագրավ է վաղվա ԱԺ արտահերթ նիստից ՔՊ-ի փախուստը, միևնույն ժամանակ սպասելի, քանի որ ներկայիս իշխանությունը չի կարողանում «դուխով» ասել՝ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում: