00:00:00

Էս ինչ ես արել այգին, արա. ակտիվիստը՝ Մարգարյանին (տեսանյութ)

16:34, 16 մայիս 2018

Բողոքի ակցիա Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Հավաքվածները շարունակում են պահանջել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Քիչ առաջ ցուցարարները պատռեցին Ավելի լավ Երեւան կարգախոսով պաստառն ու մուտք գործեցին Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ գտնվող այգի, որտեղ Վարդանյանների ընտանիքը բարեկարգման աշխատանքներ է իրականացնում եւ նախատեսում է շատրվանների այգի կառուցել: Երեկ սոցիալական ցանցերում հրապարակվեցին լուսանկարներ, որոնք ակնհայտ դարձեցին, թե ինչպես են հատվել բազմաթիվ ծառեր: Այս պահին ակտիվիստները գտնվում են այգու տարածքում: Ներսում ակտիսվիստներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «Տարոն Մարգարյան ինչ ես արել էս այգու հետ, 70 թվի ուռենիները բռնել հանել ես այ անհասկացող, դու, որ ուղեղ չունես, արա...: Էս Երեւանը անտեր է քո համար, այ վրիպակ: Եկար Մաշտոցի պուրակը փորձեցիր քանդեիր, չթողեցինք, մինչեւ պապադ չեկավ չասեց: Այ որկրամոլ: Էս ինչ է այգու վիճակը...»: Ակտիվիստը հայտնեց, որ Տարոն Մարգարյանը ոչ միայն պետք է հրաժարական ներկայացնի, այլ դատվի: https://www.youtube.com/watch?v=k6Pogcu4ETg&feature=youtu.be https://www.youtube.com/watch?v=Hw5Yu48XLNk&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր