Դատարանը բավարարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա պաշտպան Բենիկ Գլաստյանը։ Տիգրան Խաչատրյանին երկու ամսով կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Արղամանյանը։
Այն, որ հարուցված քրեական գործն իրականում անհիմն է և փաստազուրկ կանդրադառնանք քիչ հետո։ Հիմա այն մասին, թե ով է դատավոր Արղամյանյանը։ Նա 2018 թվականից ունի փաստաբանի արտոնագիր: Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան հարթակում մշտապես հանդես է գալիս քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: Իմ քայլը դաշինքի իրավախորհրդատու է: Փաստաբանը 2019թ. սեպտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մասնակցել է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին և այդ մասին տեսանյութ տեղադրել իր էջում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանելուց և հետո ազատ արձակելուց հետո տեղադրել է «Rob in zon» գրառումը՝ այսպես դիրքորոշում հայտնելով: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանների մուտքերը շրջափակելու մասին, սույն փաստաբանը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որպեսզի շրջափակողները փնտրելու վրա ժամանակ չծախսեն:
Բայց միայն այս «արժեքները» չէ, որ Դավիթին դատավոր դառնալու ճանապարհին կանաչ լույս են վառել։ Վերջինս 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ հրապարակներում թմբուկ էր նվագում և դմփ- դմփ-հու անում։ Փաշինյանին դհոլչի դատախազ ունենալուն զուգահեռ պետք էր նաև թմբուկահար դատավոր, որպեսզի երաժշտական դուետը պատրաստ լինի, ովքեր ցանկացած պահի «կպարեն» իշխանական երգի ներքո։ Աղամարյանն այս հարցում լավագույնս կատարում է իրեն տրված պատվերը։
Հիմա վերադառնանք հարուցված քրեական գործին, որի համար էլ կանալավորվել է Տիգրան Խաչատրյանը։ Վերջինս կալանավորվել է զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Խոսքը վերաբերում է մայիսի 30-ին Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց «Դիմադրություն» շարժման կազմակերպած ակցիային։ Համացանցում առկա են բազմաթիվ տեսանյութեր, որոնք անգամ անզեն աչքով նայելիս ակնհայտ է դառնում, որ Տիգրան Խաչատրյանը որեւէ գործողություն չի անում։
Ի դեպ այդ տեսանյութերը Խաչատրյանի փաստաբանը ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին, բայց քանի որ դատավոր Մհերին իջեցված է եղել քաղաքական հրահանգ, վերջինս այդ տեսանյութերի իրական պատկերը տեսնել չի ցանկանում։ Բայց ընթերցողների համար մեկ անգամ ևս հստակեցնենք։ Հիշյալ օրը բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են կառավարական երրորդ մասնաշենքի մոտ, որոնց շարքում եղել է նաև Տիգրան Խաչատրյանը։ Չկա որեւէ տեսանյութ, որևէ փաստ, կամ հիմնավորում, որ նա փորձել է ներխւժել պետական այդ կառույց։ Ավելին առկա տեսանյութերում Խաչատրյանին նույն ոստիկանները բիրտ ձևով քաշքշում են, փորձում հեռացնել շենքի դիմացից, ոչ թե ներսից։ Այսինքն Խաչատրյանը կառավարական երրորդ շենք ներս չի մտել, հետևաբար պնդումը, թե նա զանգվածային անկարգության մասնակից է իրականությանը չի համապատասխանում։ Իրավական երկրում յուրաքանչյուր իրեն հարգող դատավոր նույն պահին ձերբակալումը ոչ միայն իրավաչափ չէր համարի, այլև մեղադրյալի աթոռին պետք է հայտնվեին ոստիկանության մի շարք աշխատողներ։ Բայց մենք գործ ունենք թմբուկ խփող դատավորի հետ։
Իրավական առումով հարուցված քրեական գործը մեղմ ասած ջուր է, հետևաբար գործ ունենք քաղաքական հրահանգի հետ։ Իշխանությունը չի ներում Խաչատրյաններին հայրենասեր լինելու, սեփական հայրենիքի փրկության համար փողոց դուրս գալու համար։ Նիկոլ Փաշինյանը պատժում է Տիգրան Խաչատրյանին իրենց թուրք օրակարգի դեմ պայքարելու և իր օրակարգով չշարժվելու համար։
Բայց ակնհայտ է, որ իրենց հաշիվներում իշխանությունները հերթական անգամ սխալվելու են։ Այս կալանավորումն էլ չի կոտրելու իրական սյունեցու ամուր ու պայքարող ոգին։
Irakanum.am