00:00:00

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով. Պուտինը՝ Փաշինյանին

08:00, 01 հունիս 2022 Աշխարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:

 

ՌԴ նախագահի ուղերձում նշված է.

 

«Հարգելի Նիկոլ Վովային,

 

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով:

 

Վստահ եմ, որ մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությանը համահունչ մենք կշարունակենք համատեղ սերտ աշխատանքը ռուս-հայաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների:

 

Ի սրտե ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր