00:00:00

Սատարում եմ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված արդյունքները

13:58, 31 մայիս 2022 Աշխարհ

Նախագահ Ֆրանսուա Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի անսասան հանձնառությունը խաղաղ բանակցություններին ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին գրել է minval.az-ը։

Նախագահ Մակրոնը Իլհամ Ալիևին շնորհավորական նամակ է գրել մայիսի 28-ի՝ Անկախության օրվա առթիվ։

«Վստահ եղեք, որ ես սատարում եմ վերջին ամիսներին ի հայտ եկած դրական դինամիկան և ձեռք բերված արդյունքները՝ թե՛ արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերի հաստատման, թե՛ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության համար»,- ասել է Մակրոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր