SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քքննչական կոմիտեի Երևան քաաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մայիսի 27-ին ԱՄՆ քաղաքացի, 25-ամյա Արմինե Մ-ի ահազանգի փաստով։ Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, Hyundai-ի վարորդը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։