00:00:00

«Հարցրեցի ուրա Վանեցյանը, 15 հոգով գցեցին գետնին, տշում էին»․ նոր մանրամասներ միջադեպից (տեսանյութ)

20:52, 29 մայիս 2022 Իրավական

Ֆրանսիայի հրապարակում մոտ 22։30-ին միջադեպ է գրանցվել։ Ավետ անունով մի քաղաքացի մոտեցել է հրապարակում տեղադրված վրաններում նստած անձանց ու ասել, որ «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներից Արթուր Վանեցյանը գնացել է ու էլ չի վերադառնալու։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նա ցուցարարներից մեկին հարցրել է․ «Կարո՞ղ եմ հարց տալ։ Կարա՞ք ասեք՝ ուրա Վանեցյանը հիմա»։

Բացասական պատասխան ստանալուց հետո հրապարակ եկած քաղաքացին ասել է, որ Վանեցյանը գնացել է ու էլ հետ չի գալու։ Նա եթերի ժամանակ հայտարարել է, որ վրանից վրան է գնում ու բոլորին նույնը ասում․ «Ձեզ թողել են մենակ էս խրամատում»։

 Հրապարակով անցնելիս նրան են մոտենում այլ քաղաքացիներ, սկսում հայհոյել, եթերը ընդհատվում է։

Այնուհետև մեկ այլ ուղիղ եթերի ժամանակ նա հայտնում է, որ ոստիկանները փրկել են նրան՝ իր վրա հարձակված անձանցից․ «15 հոգով գցեցին գետնին, տշում էին»։

Ավելի ուշ նա հայտնեց, որ իրեն տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին։

Նշենք, որ քիչ առաջ կատարվածի առնչությամբ գրառում էր արել նաև Արսեն Բաբայանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր