00:00:00

0 °C Երևան

Հրազդանում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված «Երդվյալները» գրքի շնորհանդեսը

23:28, 28 մայիս 2022 Հասարակություն Դիտումներ՝ 104

Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում այսօր՝ մայիսի 28-ին, տեղի է ունեցել արցախցի երիտասարդ գրող Վովա Արզումանյանի «Երդվյալները» գրքի 1-ին և 2-րդ մասերի շնորհանդեսը: Այն նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսներին:

Գրքի շնորհանդեսին ներկա են եղել հերոսների ծնողներն ու հարազատները:

Միջոցառման ժամանակ ցուցադրվել է անկոտրում կամքի  տեր և մինչև վերջ կռիվ տված տղաների տեսակը հավերժացնող տեսաշար:

«Երդվյալները» գիրքը հուշապատում եւ հերոսապատում է՝ հերոսների մանկությունից մինչեւ պատերազմական կյանք եւ անմահություն հավերժացնող դրվագներով:

Կորստյան անդառնալի ցավի եւ անսահման կարոտի հետ գրքում նաեւ հերոսների` առ հայրենին նվիրումի ու սիրո ապրեցնող գաղափարներն են: Հեղինակը նպատակ է ունեցել խոսել ոչ միայն հերոսների կյանքի դրվագների  մասին, այլեւ հայրենիքի փրկության եւ խիզախումի ճանապարհին փառքով ու պատվով անցած տղաների հերոսությամբ կյանքի կենդանի դաս ու խորհուրդ ներկայացնել գալիք սերունդներին եւ դրանով դաստիարակել նրանց:

Պատերազմից պատերազմ` 30 տարի…

Պատերազմից պատերազմ` կիսատ մնացած կյանքեր…

Կիսատ գարուններ…

Հավերժ 18, 19, 20…

Գրքի հերոսները` երդվյալները, զոհվել են հենց պատերազմի առաջին օրերին … իսկ ոմանք` հրադադրից ժամեր, րոպեներ առաջ…

Միջոցառման ժամանակ խոսել են հերոսների մասին, վերհիշել են պատերազմի ժամանակ նրանց փառահեղ ուղին՝ մեջբերումներ անելով գրքից:

Գինեձոնի պատիվը տրվել է արցախյան առաջին ազատամարտի մասնակից, ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված, մայոր Սուրեն Մելքումյանի և արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, կապիտան Մխիթար Մելքումյանի հայրիկին՝ Գրիգորի Մելքումյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր