00:00:00

Կառավարության դիմաց բողոքի ակցիա է ընթանում․ բողոքում են զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ

11:45, 16 մայիս 2018

Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում։ Հավաքվածները բողոքում են զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ, ինչի հետեւանքով աշխատանք են կորցրել։ Նշենք, որ որոշ մարզային զինկոմիսարիատներ փակվել են եւ մի քանի զինկոմիսարիատների փոխարեն մնացել է մեկը: Ակցիայի մասնակիցները ցանկանում են հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ցուցարարները նշում են, որ իրենց խոստացել են ապահովել աշխատանքով, սակայն խոստումը չեն կատարել: Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ւնդունել է ակցիայի մասնակիցներին, լսել նրանց բողոքը եւ խորհուրդ տվել գնալ պաշտպանության նախարարություն՝ հավաստիացնելով, որ նրանց կընդունեն: Ցուցարարները սկզբում չէին ցանկանում հեռանալ՝ ասելով, որ ուզում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ավելի ուշ համաձայնեցին եւ ուղեւորվեցին դեպի պաշտպանության նախարարություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր