00:00:00

Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունը շարունակելու է ավելացնել իր հզորությունը․ Իրանագետ

20:51, 27 մայիս 2022 Աշխարհ

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, որ միջազգային իրավունքն այսօր չի գործում և ամեն ինչ հիմնված է այդ թվում նաև ռազմական ուժի վրա, ուստի Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունը շարունակելու է ավելացնել իր հզորությունը։

 

Ականջ ունեցողը կլսի՝ հատկապես նրանք, որոնք կուրորեն հավատում են թշնամու հետ ինչ-որ «խաղաղության փաստաթղթի», սահմանների որոշարկման թղթերի և այլ նմանօրինակ պատրանքների ու խաբկանքների։

 

Այնինչ այս բռնապետը որևէ նորություն չի ասում, քանզի անանց ճշմարտություն է դեռևս մեր փառապանծ նախնյաց կողմից մեզ ավանդված հստակ բանաձևումը՝ «սահմանք քաջաց՝ զէնն իւրեանց, որքան հատանէ, այնքան ունի»:

 

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր