00:00:00

Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն. ՔԱԳՎ

11:03, 16 մայիս 2018

Մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Քաղավիացիայի գլխավոր վարչությունից հայտնում են, որ ոչ կանոնավոր չվերթները կիրականացվեն մասնավորապես դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա): Ստորեւ ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման   ժամկետների, չվերթների իրականացման օրերի եւ չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը: «Ամառային հանգստի կազմակերպման նպատակով՝ առաջարկում ենք հետեւել նաեւ Հայաստանի Հանրապետությունից եւ դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվող կանոնավոր չվերթների չվացուցակին»,-ասված է հաղորդագրությն մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր