00:00:00

Հունգարիայում արտակարգ դրություն է սահմանվել

17:02, 24 մայիս 2022 Աշխարհ

Հունգարիայի վարչապետը հայտարարել է արտակարգ դրություն սահմանելու մասին, որը թույլ կտա «անհապաղ արձագանքել» Ուկրաինայի իրադրության հետեւանքներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է Bloomberg-ը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուկրաինական հակամարտության պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել։

Արտակարգ դրության մասին որոշումն այսօր հաստատվել է Հունգարիայի խորհրդարանում և ուժի մեջ կմտնի կեսգիշերից։

«Արտակարգ դրությունը կառավարությանը հնարավորություն կտա մանևրելու և անհապաղ արձագանքելու հարևան Ուկրաինայում պատերազմի հետևանքներին», - արտակարգ դրությաւն հյտարարելու մասին իր տեսաուղերձում ասել է Օրբանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր