00:00:00

0 °C Երևան

Արսեն ջան պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի․ Արթուր Վանեցյան

09:40, 24 մայիս 2022 Իրավական Դիտումներ՝ 109

Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը. Այս ամենը կարող էր շատ ծիծաղելի լիներ, եթե այսքան զավեշտալի չլիներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա նաեւ հավելել է. «Արսենը պայքարող տեսակ է, Արսենը հայրենասեր է, Արսենը սիրում է իր հայրենիքը և հային:
Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է:

Արսեն ջան պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի:

հ.գ. նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդդիմադիր մի շարք այլ գործիչների բնակարաններում:

Տղե՛րք, պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու:

#Հայաստան
#Արցախ
#Հայրենիք»։

Նշենք, որ վաղ առավոտից խուզարկությունների մասին ահազանգել են նաեւ ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական գործիչները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր