ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, բայց միայն այն դեպքում, եթե նա լուրջ մոտեցում ցուցաբերի։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման հարցին, այո, դա կախված կլինի նրանից, թե որքանով է նա անկեղծ ու լուրջ»,-ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցին։