00:00:00

Համալսարանական հիվանդանոցից արձագանքել են Ռուբեն Մելիքյանին

13:09, 21 մայիս 2022 Քաղաքականություն

Ի պատասխան իրավապաշտպանի լայվի... Եվ այսպես, վստահ եմ, որ կասկածի նշույլ անգամ որևէ մեկի մոտ չկա, որ շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունը՝ ողջ ծավալով: Հնչեցրած մեղադրանքին ի պատասխան.

⦁ քաղաքացուն, ի թիվս այլ հետազոտությունների արվել է նաև ռենտգեն հետազոտություն՝ երկու տարբեր դիրքերով,

⦁ համաձայն հետազոտության պատկերի,հիվանդանոց դիմելու պահին, կոտրվածք առկա չէ,

⦁ քաղաքացին, իր համաձայնությամբ և ստորագրությամբ, դուրս է գրվել բուժհաստատությունից՝ բժշկի ցուցումներին ծանոթնալուց հետո (տնային ռեժիմ, արմունկի ֆիքսված դիրք... )

⦁ քաղաքացու համաձայնությամբ, հնարավոր է ռենտգեն հետազոտության պատկերը և եզրակացությունը տրամադրվի նաև այլ մասնագետի:

Կասկածի տակ չդնելով, քաղաքացու խոսքերը, այնուամենայնիվ պնդում եմ, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում արված ռենտգեն հետազոտության պատկերում հստակ է՝ ակնհայտ կոտրվածք առկա չէ:

Հավելեմ, նաև, որ լսելով իրավապաշտպանի մեղադրանքը,հիվանդանոցի բուժանձնակազմը կրկին ցուցաբերեց մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ և դիմեց Հայաստանի առաջատար մասնագետներին՝ վնասվածքաբաններին և ռենտգենոլոգներին, կարծիքի և կրկին հաստատվեց, թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ռենտգեն հետազոտության եզրակացությունը՝ հետազոտություն արված պահին ակնհայտ կոտրված առկա չէ:

Այնուամենայնիվ, պատրաստակամ ենք նաև թե իրավապաշտպաններին և թե այլ մասնագետներին ևս տրամադրել քաղաքացու հիվանդության պատմագիրը, եթե իհարկե լինի քաղաքացու համաձայնությունը:

 

Ինչ վերաբերվում է, մեղադրանքին, որ տուժածին չի ցուցաբերվել համապատասխան բուժօգնության, ապա ասեմ կարճ՝հուսով եմ, որ մարդկային ազնվությունը կհաղթի ստին:

 

Խնդրում եմ ու հորդորում եմ, գնահատել գիշեր ու ցերեկ ծանրաբեռնվածությամբ աշխատող սպիտակ խալաթ հանգող յուրաքանչյուր անձի ու երբեք չփորձել ստվերել նրանց անձնուրած ու գնահատելի ծառայությունը:

Հ.Գ. Հրապարակում եմ միայն մասնագետի եզրակացությունը, որտեղ անձնական տվյալներ առկա չեն, տուժածի բժշկական պատմագիրը չեմ հրապարակում, քանի որ չունեմ քաղաքացու համաձայնությունը:

 

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն, պրոֆեսոր Արեն Բաբլումյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր