00:00:00

Աղմկահարույց պատմություն․ կարող է նոր սկանդալ հասունանալ

11:36, 21 մայիս 2022 Քաղաքականություն

Քիչ առաջ իրավաբան Ռուբեն Մելիքյանն ուղիղ եթերում մի աղմկահարույց պատմություն ներկայացրեց՝ նշելով, որ հնարավոր է՝ գործ ունենք նոր տեսակի խայտառակության հետ։

 

Բանն այն է, որ 4 օր առաջ՝ մայիսի 17-ին, քաղաքացիներից մեկը՝ Արցախյան պատերազմի հաշմանդամ, ոստիկանության ծառայողներից մեկի կողմից Տերյան փողոցում անհամաչափ ուժ կիրառելու արդյունքում մայթից բերման ենթարկվելիս արմունկի վնասված էր ստացել։

 

Մելիքյանի խոսքերով, իրենք գնացել ու հանցագործության մասին հաղորդում էին տվել։

 

Դրանից առաջ ոստիկանությունն ապահովել է քաղաքացուն առաջին համալսարանական հիվանդանոց տեղափոխելը։ Այնտեղ ռենտգեն էին արել, ասել, որ ամեն ինչ նորմալ է, թեթև սալջարդ է, որևէ խնդիր չկա, սառը դրեք, կանցնի։
Սակայն պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ։

 

Բանն այն է, որ այդ քաղաքացին ուժեղ ցավեր է ունեցել, ողջ գիշեր չի քնել, ձեռքն ուռել է, խայտառակ վիճակ է եղել։ Հաջորդ առավոտ գնում է մեկ այլ բուժհաստատություն, ռենտգեն են անում, պարզվում է, որ կոտրվածք կա․ «Ես այսօր խոսում եմ քաղաքացու հետ, նա ասաց՝ երբ տարել են առաջին համալսարանական հիվանդանոց, այնտեղ ինքը լսել է, որ ասել են ցուցարար է։

 

Հիմա հարց Առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավարությանը՝ դուք արդյո՞ք տարբերակում եք դնում բողոքի մասնակիցների ու այլ քաղաքացիների միջև։

 

Եթե չեք դնում, ինչո՞վ կարող եք պայմանավորել, որ ակնհայտ կոտրվածքը չեք նկատել ռենտգենով։ Ես այսպիսի բան չեմ լսել, որ նման ռիսկեր կան, բայց այսօր ահազանգում եմ։ Իմ տեղը բոլորն էլ գիտեն, արագ պարզեք, թե սա ինչ հաշիվ է։

 

Մենք այսօր նաև քննիչի որոշմամբ դատաբժշկական կենտրոնում ենք եղել, գործն իր հունով ընթանում է։ Բայց ինչո՞ւ պետք է մարդը մի ամբողջ օր տանջվի, այն պատճառով, որ ենթադրաբար ցուցարա՞ր է եղել»։

 

Մելիքյանը սպասում է պարզաբանման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր