ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախագիծ են պատրաստել՝ մեղմացնելու ամերիկացի օդաչուների բեղերի արտաքին տեսքի պահանջները։ Ըստ այս փաստաթղթի՝ դրանք պետք է լինեն ավելի լայն, քան բերանի չափը և կարող են դուրս գալ դրա անկյուններից 0,6 սանտիմետրով։ Մոտավորապես նույն բեղերից ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Սա փաստաթղթի աշխատանքային նախագիծ է, որը մենք նախատեսում ենք ընդունել, երբ ամեն ինչ վերջնականապես հաշվարկվի»,-մեկնաբանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Դինա Հայցմանը։