Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերինախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ա. Հարությունյանը ապագա դիվանագետներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի տնտեսության տարբեր ուղղություններում արձանագրվածհիմնական հաջողություններն ու ցուցանիշները: Պետնախարարի խոսքով՝ հետևողական քաղաքականության շնորհիվ ունեցած ձեռքբերումները նորհնարավորություններ են ստեղծել կայուն և կանխատեսելի տնտեսության ձևավորման համար, ինչն էլ իր դրական ազդեցությունն է թողել ինչպեսսոցիալական լարվածության թուլացման, այնպես էլ ժողովրդագրական ցուցանիշների բարելավման վրա:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ տնտեսական, քաղաքական և անվտանգային առումներով ուժեղ և պաշտպանված Արցախի գոյությունը բանակցայինգործընթացում լուրջ առավելություն է տալու հայկական կողմին: Այս իմաստով մենք մեծ ջանքեր ենք գործադրում, և ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս հարցում ունենք Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի անվերապահ աջակցությունը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում պետական նախարարը պատասխանել է նաև դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի:
ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին